Սպորտ

Երևանում մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

2 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի Մ16 տարեկան տղաների առաջնությունը. Հայաստանի հավաքականի հայտացուցակը

Երևանում հուլիսի 23-ից մեկնարկում է վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի 16 երկրի շուրջ 500 մարզիկ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ 

Առաջնության հանդիպումները կանցկացվեն «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում:

Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի հայտացուցակում ընդգրկվել են Արման Դավթյանը, Գոռ Գրիգորյանը, Խաչատուր Խնկոյանը, Դավիթ Մուրադյանը, Ռաֆայել Շախնազարյանը, Արմեն Մանուկյանը, Ալեքս Ասմարյանը, Համլետ Վարդանյանը, Տիգրան Հակոբյանը, Հայկ Գաբրիելյանը, Արման Վարդանյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հովհաննես Ավագյանը և Ալեքս Հունանյանը:

Մրցումային առաջին օրը Հայաստանի հավաքականը «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում կմրցի Հունաստանի հավաքականի հետ: Խաղը կմեկնարկի ժամը 17:30-ին: 

Այսօր կկայանան նաև հետևյալ հանդիպումները՝

«Գազպրոմ Արմենիա» ուսումնասպորտային համալիր

Ժամը 12:30՝ Լատվիա-Սլովակիա

Ժամը 15:00՝ Իսպանիա-Ավստրիա

Ժամը 20:00՝ Ռումինիա-Լեհաստան

Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճ՝

Ժամը 12:30՝ Սերբիա-Չեխիա

Ժամը 15:00՝ Ուկրաինա-Բուլղարիա

Ժամը 17:30՝ Ֆրանսիա-Թուրքիա

Ժամը 20:00՝ Իտալիա-Հունգարիա։ 

Վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը կտևի մինչև օգոստոսի 3-ը:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում