Մարզեր

Սևանի երաժշտական դպրոցի տանիքին արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել

1 րոպեի ընթերցում

Սևանի երաժշտական դպրոցի տանիքին արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի նորակառույց երաժշտական դպրոցի տանիքին տեղադրվել  է արևային ֆոտովոլտային կայան։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, կայանն ունենալու է 20 կիլովատտ ժամ հզորություն, որը հաստատության էներգետիկ կարիքները հոգալուց բացի կձևավորի նաև խնայողություններ։ 

«Օրեր առաջ պաշտոնապես բացվեց Սևանի Վ. Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր կառուցված շենքը, որն իր ֆիզիկական հնարավորություններով և հարմարավետությամբ, կահավորմամբ, երաժշտական գործիքների հագեցվածությամբ նոր շունչ ու թարմություն է հաղորդելու Սևանի մշակութային կյանքին՝ սևանցիների տասնամյակների երազանքը դարձնելով իրականություն: Էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանը միտված այս հիմնարար քայլն ամբողջացնում է արդեն իսկ իրականացված աշխատանքները, որը սպասված էր ու անհրաժեշտ»,-նշեցին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում