Իրանը, ՌԴ-ն և Չինաստանը Թեհրանում բանակցություններ են վարել իրանական միջուկային ծրագրի շուրջ

1 րոպեի ընթերցում

Թեհրանում հուլիսի 22-ին տեղի է ունեցել Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպում. բանակցությունների գլխավոր թեման է դարձել Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Tasnim գործակալությունը:

Ըստ գործակալության տեղեկատվության՝ կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները և համակարգել իրենց գործողություններն Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամի կարգավորման ուղղությամբ: Նշվում է, որ հանդիպումները կշարունակվեն «առաջիկա շաբաթներին տարբեր մակարդակներով»: 

Ինչպես նշում է գործակալությունը, Ռուսաստանի և Չինաստանի պատվիրակությունների ղեկավարներն Իրան կատարած այցի ընթացքում առանձին հանդիպել են քաղաքական հարցերով արտաքին գործերի փոխնախարար Մաջիդ Թախտ Ռավանչիի և մի շարք այլ իրանցի դիվանագետների հետ:

Հայերեն Русский

Բնապահպանական խնդիրների լուծման գործում ջանքերի համադրումն ունի մեծ կարևորություն. Պատրիկ Բրունինգս

Փաշինյանի կարծիքով՝ քաղաքական ուժերն իրենց խոսքի համար պետք է պատասխան տան ընտրություններում

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26