Եվրոպա

Ռուսաստանը ներկայացրել է ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթներին պատասխանը

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ներկայացրել է ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթներին պատասխանը

Մոսկվան զգալիորեն ընդլայնել է այն անձանց ցանկը, որոնց արգելված է Ռուսաստան մուտքը, հաղորդվում է Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ պատժամիջոցների 17-րդ և 18-րդ փաթեթների պատասխան միջոցների վերաբերյալ ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ 

Նախարարությունում նշել են, որ «ի պատասխան այդ ոչ բարեկամական գործողությունների` ռուսական կողմն էականորեն ընդլայնել է եվրոպական ինստիտուտների, ԵՄ անդամ պետությունների և Բրյուսելի հակառուսական քաղաքականության մեջ ներգրավված մի շարք եվրոպական պետությունների ներկայացուցիչների ցանկը», որոնց  ըստ ՌԴ օրենքի արգելված է մուտքը Ռուսաստանի տարածք։

«Հակառուսական թշնամական գործողություններն ի վիճակի չեն որևիցե ազդեցություն գործելու մեր երկրի քաղաքականության վրա: Ռուսաստանը կշարունակի հետևել իր ազգային շահերի պաշտպանության և նոր արդարացի աշխարհակարգի պաշտպանության ուղուն։ Եվրամիության կողմից պատժամիջոցների մասին հետագա որոշումները նույնպես ժամանակին և համարժեք արձագանք կստանան», - ընդգծել են ՌԴ դիվանագիտական ​​գերատեսչությունում։

Ըստ հայտարարության՝ Մոսկվան պատժամիջոցների ցանկում ավելացրել է նաև ուժային գերատեսչությունների, պետական ​​և առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին, ԵՄ անդամ պետությունների և մի շարք այլ արևմտյան պետությունների քաղաքացիներին, որոնք «պատասխանատու են Կիևին ռազմական օգնություն ցուցաբերելու համար, մասնակցում են Ուկրաինային կրկնակի նշանակության արտադրանքի մատակարարման կազմակերպմանը, իրականացնում են Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը խաթարելուն ուղղված գործողություններ և կազմակերպում են ռուսական նավերի և բեռների երթևեկության  շրջափակում Բալթիկ ծովում»: Ցանկում ներառված են նաև եվրոպական այլ կառույցների, ԵՄ պետական մարմինների և եվրոպական այլ երկրների ներկայացուցիչներ: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում