Պեսկովը հույս է հայտնել, որ Ուկրաինայի շուրջ տարաձայնությունները չեն խանգարի Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին

1 րոպեի ընթերցում

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ տարաձայնությունները չպետք է խաթարեն Ռուսաստանի և Ադրբեջանի փոխշահավետ հարաբերությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ:

«Մեզ հայտնի է Ուկրաինայի վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը: Այստեղ մենք տարբեր կարծիքներ ունենք։ Հենց ամենասկզբից նախագահ Իլհամ Ալիևն այդ դիրքորոշումն է զբաղեցրել: Հենց ամենասկզբից մենք համաձայն չենք եղել դրա հետ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

«Միաժամանակ հույս ունենք, որ այդ տարաձայնությունները չեն խոչընդոտի, որ մենք հաղթահարենք երկկողմ հարաբերություններում, հուսանք, կարճատև սառնությունը», - հավելել է Պեսկովը։

Կրեմլի խոսնակը նաև հույս է հայտնել, որ երկու երկրները ստեղծված իրավիճակի պատճառով չեն զոհաբերի փոխշահավետ հարաբերությունները։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ Ուկրաինան չպետք է համաձայնի «կորցրած տարածքների օկուպացիային»: Նա նման հայտարարություն է արել Մոսկվայի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին։

Հայերեն Русский

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը