Կրթություն

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

2 րոպեի ընթերցում

«ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնում կանցկացվեն տարբեր դասընթացներ

Հայաստանբի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը համատեղ նախաձեռնել են «ԿրթաԲԱՑ. կրթություն բոլորին, ամենուր, ցկյանս» հանրային արշավ՝ ուղղված մեծահասակների ոչ ֆորմալ կրթությանը հասանելիությանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ծրագրի շրջանակում ՀՀ տարբեր բնակավայրերում հիմնվում են մեծահասակաների ուսումնառության և կրթության /ՄՈՒԿ/ կենտրոններ՝  մրցույթներ, քննարկումներ, վարպետության դասեր և այլ միջոցառումներ անցկացնելու նպատակով: 

«ԴԻ-ՎԻ-ՎԻ ինթերնեյշնալի» աջակցությամբ տեղի է ունեցել «ԿրթաԲԱՑ Ստեփանավան» մեծահասակաների ուսումնառության և կրթության կենտրոնի բացումը, որը կազմակերպության կողմից ֆինանսավորվող վեցերորդ կենտրոնն է։

Քաղաքային գրադարանում տեղակայված կենտրոնը հիմնվել է Ստեփանավանի երիտասարդական կենտրոնի կողմից՝ Ստեփանավանի համայնքապետարանի և ԻնՍտեփանավան զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ։  

ԿԳՄՍ նախարարության լրացուցիչ և շարունակական կրթության բաժնի պետ Կարինե Դադյանի խոսքով՝ կենտրոնում կիրականացվեն առողջ ապրելակերպի,  հրուշակագործության, անգլերենի, ձեռնարկատիրական հմտությունների դասընթացներ:

«Նորաբաց կենտրոնն ուսուցման և ինքնազարգացման նոր հնարավորություն է ապահովում բոլոր նրանց համար, ովքեր երբեք չեն դադարում սովորել»,- նշում է Կարինե Դադյանը՝ հավելելով, որ դասընթացներն արդեն մեկնարկել են և ունեն շուրջ 80 մասնակից Ստեփանավան խոշորացված համայնքից:

18 տարեկանից բարձր տարիքային խմբի համար նախատեսված դասընթացները  կազմակերպվում են անվճար: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում