Իրավունք

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը հայտնել է ՀՀ ՄԻՊ-ի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարը հայտնել է ՀՀ ՄԻՊ-ի հետ համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիդարթա Դատտայի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի անկախ սահմանադրական մանդատը, ինչպես նաև՝ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցում հատուկ ուշադրություն է դարձվում առողջապահական իրավունքների ապահովմանն ու առողջապահության ոլորտում մարդու իրավունքների արդյունավետ իրացմանը։

Պաշտպանն ընդգծել է ԱՀԿ հետ համագործակցության խորացման և համատեղ նախաձեռնությունների զարգացման կարևորությունը՝ նշելով, որ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունն ու ներմուծումը կարող է զգալիորեն նպաստել ոլորտի արդիականացմանը և առողջապահական համակարգում մարդու իրավունքների խթանման և պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը։

Ըստ աղբյուրի՝ Սիդարթա Դատտան բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը և ընդգծել համագործակցությունը շարունակելու և զարգացնելու պատրաստակամությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում