Մարզեր

Գավառի գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները շարունակվում են

2 րոպեի ընթերցում

Գավառի գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները շարունակվում են

Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում 2023 թվականի վերջերից մեկնարկել և ընթանում են ակադեմիկոս Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր մասնաշենքի, այլ ենթակառուցվածքների կառուցման և մարզադահլիճի վերակառուցման  աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ շինարարական աշխատանքներն իրականացնող «Քյավառ Սերվիս» ՍՊԸ  տնօրեն Արամ Սարգսյանից, Գավառի Ա․ Թամամշևի անվան պետական գյուղատնտեսական քոլեջի նոր շենքի կառուցումն իրականացվում է պետբյուջեի միջոցներով։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 307 միլիոն 531 հազար դրամ։ Ծրագրով նախատեսվում է կառուցել 1132  քառակուսի մետր մակերես ունեցող ուսանողական 1 մասնաշենք, կաթսայատուն, անասնակերի և գյուղտեխնիկայի համար շվաքարաններ, «Խելացի» անասնագոմ, մարզական խաղահրապարակ, վերակառուցել առկա մարզադահլիճը և միջանցքը՝ 494 քառակուսի մետր  մակերեսով։ 

2025 թվականի հուլիսի 21-ի դրությամբ շինարարությունն իրականացվել է շուրջ 27 տոկոսով՝ 354 միլիոն 789 հազար դրամի չափով։ Մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքում կառուցվել է կաթսայատունը, անասնակերի համար նախատեսված շվաքարանը, վերակառուցվել մարզադահլիճը և միջանցքը, 74 տոկոսի չափով էլ իրականացվել են երկաթբետոնային աշխատանքները։ Շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտել 2026 թվականի դեկտեմբերին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում