Մարզեր

Մեկնարկել են Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել են Վարդենիս քաղաքի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգման  աշխատանքները

Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի  Վարդենիս քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել և ընթանում են Երիտասարդության -11, 3 , 2, 6, 12 և Արզոյան -2  բազմաբնակարան շենքերի  բակային տարածքների հիմնանորոգման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիսի բազմաբնակարան շենքերի բակային տարածքների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 85 միլիոն 764 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Վարդենիսի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Վարդենիս քաղաքի Երիտասարդության -11, 3 , 2, 6, 12 և Արզոյան -2  բազմաբնակարան շենքերի  բակային տարածքների ասֆալտապատում՝ 8082 քառակուսի մետր մակերեսով։ Շինարարությունը նախատեսվում է ավարտի հասցնել 2025 թվականի հոկտեմբերին։ 

Այս պահին ընթանում են  հողային հարթեցման, ինչպես նաև՝ ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ` բակային տարածքներն ասֆալտապատմանը նախապատրաստելու նպատակով: 

Շինարարական աշխատանքներն իրականացնում են «Լեյվլ» և «Մոնտաժտրանսշին» ընկերությունները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում