Իրան

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները կհանդիպեն Թեհրանում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչները կհանդիպեն Թեհրանում

Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 22-ին Թեհրանում: Քննարկման հիմնական թեմաները կլինեն Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը և «եվրաեռյակի» սպառնալիքները՝ ակտիվացնելու snapback  մեխանիզմը, որը ենթադրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների վերադարձ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Հուլիսի 22-ին Թեհրանում տեղի կունենա եռակողմ հանդիպում (…) Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև, որի գլխավոր թեմաներից մեկը կդառնա միջուկային խնդրի, մասնավորապես, պատժամիջոցների վերադարձի հարցի քննարկումը», - ասել է Բաղային մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա հավելել է նաև, որ հանդիպումը չի լինելու արտգործնախարարների մակարդակով։

Դիվանագետի խոսքով՝ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի դիրքորոշումները շատ միջազգային հարցերում համընկնում են ու երեք երկրները պահպանում են լավ հարաբերությունները։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում