Կրթություն

Մեկնարկում է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը

2 րոպեի ընթերցում

Մեկնարկում է քոլեջների և ուսումնարանների ընդունելությունը

Հուլիսի 24-ից մեկնարկում է ՀՀ արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2025-2026 ուսումնական տարվա ընդունելության հայտագրումը: ՄԿՈւ հաստատություններ դիմելու համար անհրաժեշտ է հայտագրվել կրթության Կառավարման տեղեկատվական համակարգում՝ dimord.emis.am  կայքում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, համակարգում ներկայացված են ՀՀ բոլոր արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները։

2025-2026 ուսումնական տարում՝

Ոլորտային մասնագիտությունների գծով ընդունելության դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվել 2025 թվականի օգոստոսի 8-ը՝ ժամը 18:00 ներառյալ: Քննությունները կանցկացվեն օգոստոսի 9-ից 17-ը ներառյալ:
Ոչ ոլորտային մասնագիտություններով դիմումները կընդունվեն մինչև 2025 թվականի օգոստոսի 17-ը՝ ժամը 18:00  ներառյալ:
 

Բացի ոլորտային (արվեստ, առողջապահություն և սպորտ) մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մյուս բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է՝ հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:

Դիմումների կողմից դիմում-հայտերը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում՝ dimord.emis.am կայքում, կարող են փոփոխվել մինչև գործերի ընդունման օրվա ավարտը:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ընդունելության երկրորդ փուլին մրցութային հիմունքով կարող է մասնակցել ընթացիկ տարում մասնագիտական ուսումնական հաստատության մրցույթը չհաղթահարած, ինչպես նաև առաջին փուլում դիմում-հայտ չներկայացրած դիմորդը՝ ոչ ոլորտային մասնագիտությունների գծով, իսկ ոլորտային մասնագիտությունների գծով՝ տվյալ տարվա առաջին փուլին մասնակցած և դրական գնահատական ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդը:

Երկրորդ փուլի հայտերն ընդունվում են թափուր տեղերի հրապարակումից հետո մինչև 2025 թվականի օգոստոսի 24-ը՝ ժամը 18:00 ներառյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում