Հայաստան

COP17-ը Հայաստանում կանցկացվի 2026-ի հոկտեմբերի 18-30-ը

1 րոպեի ընթերցում

COP17-ը Հայաստանում կանցկացվի 2026-ի հոկտեմբերի 18-30-ը

Հայաստանը 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը կդառնա Կենսաբազմազանության գլոբալ կենտրոն. այդ օրերին կանցկացվի COP17 համաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ շրջական միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

 «Սիրելի հայրենակիցներ, ուրախությամբ հայտնում եմ, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը մեր երկիրը կընդունի բնապահպանական ամենամեծ և նշանակալի համաժողովներից մեկը՝ COP17-ը՝ համախմբելով աշխարհի հարյուրավոր պետությունների, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։

Երևանը կդառնա գլոբալ հարթակ, որտեղ կքննարկվեն կենսաբազմազանության պահպանման ուղիները, կձևավորվեն նոր պարտավորություններ և կստեղծվեն ռազմավարական գործընկերություններ՝ ի նպաստ մեր մոլորակի առողջ ապագայի։

Սա բացառիկ հնարավորություն է մեր երկրի համար՝ դառնալու բնության պահպանման ոլորտում միջազգային որոշումների ձևավորման ակտիվ մասնակից և առաջատար»,- ասվում է նախարարի գրառման մեջ:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում