Սիրիայում հայտարարել են աս-Սուեյդայում զինված բախումների ամբողջական ավարտի մասին

2 րոպեի ընթերցում

Սիրիայի աս-Սուեյդա քաղաքում զինված բախումները  դադարել են։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է SANA գործակալությունը, այս մասին հայտարարել է Սիրիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Նուրեդդին ալ-Բաբան։

«Այս պահին աս-Սուեյդայում այլևս անօրինական զինված խմբավորումների զինյալներ չկան, բախումները դադարել են ամբողջ քաղաքի տարածքում», - ասել է նա:

Երկրի առողջապահության նախարարությունն էլ հայտարարել է, որ անմիջապես աս-Սուեյդա է ուղարկում անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով հագեցած 20 շտապօգնության մեքենա։ 

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ երկրի հարավային աս-Սուեյդայի նահանգում դրուզների և բեդվին ցեղերի միջև բախումների հետևանքով զոհվել է 356 մարդ։ 

Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ուժերը մտել էին աս-Սուեյդա՝ փորձելով վերահսկողություն հաստատել խնդրահարույց թաղամասերի նկատմամբ։ Իսրայելը թիրախավորել էր Դամասկոսում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքը, ինչպես նաև ավիահարվածներ էր հասցրել աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջանների՝ պահանջելով դադարեցնել դրուզների դեմ գործողությունները։ Սիրիայի բանակը հայտարարել է, որ սկսել է դուրս գալ աս-Սուեյդայից։  

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան էլ հայտարարել էր աս-Սուեյդա նահանգում անհապաղ հրադադարի մասին։

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան