Երևան

Երևանի քաղաքապետի հավաստմամբ՝ մայրաքաղաքի ջրամատակարարման խնդիրը կառավարության օրակարգում է

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետի հավաստմամբ՝ մայրաքաղաքի ջրամատակարարման խնդիրը կառավարության օրակարգում է

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կիսում է մայրաքաղաքի բնակիչների դժգոհությունները՝ կապված  ջրամատակարարման խնդիրների հետ։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Երևանում Շառլ Ազնավուրի արձանի բացման արարողությունից հետո Տիգրան Ավինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց, որ փոխվարչապետի գրասենյակում արդեն զբաղվում են խնդրի լուծմամբ։

«Ես միանշանակ համաձայն եմ բոլոր երևանցիների դժգոհության և մտահոգության հետ։ Իհարկե, «Վեոլիա ջուր» ընկերությունը, մեր Ջրային կոմիտեի գործընկերներն ունեն հիմնավորումներ և բացատրություններ, բայց, կարծում եմ, մեզ արդեն իսկ պետք են լուծումներ։ Գիտեմ, որ կառավարությունը, փոխվարչապետի գրասենյակը զբաղվում է այդ հարցով։ Ես հուսով եմ, որ այդ լուծումները օր առաջ կհասունանան և կիրականացվեն, որովհետև իրավիճակը գնալով ավելի ու ավելի է սրվում»,-նշեց Ավինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում