Աշխարհ

Ուկրաինան արտասահմանյան ընկերություններին առաջարկել է զենքը փորձարկել մարտադաշտում. Reuters

2 րոպեի ընթերցում

Ուկրաինան արտասահմանյան ընկերություններին առաջարկել է զենքը փորձարկել մարտադաշտում. Reuters

Ուկրաինան արտասահմանյան զենք արտադրող ընկերություններին առաջարկել է զենքի նորագույն նմուշների փորձարկումներ անցկացնել ռուս-ուկրաինական հակամարտության առաջնագծում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի կառավարության կողմից աջակցվող Brave1 պաշտպանական ներդրումների և գնումների խմբի հայտարարությունը:

Ըստ հրապարակման՝ Կիևի կողմից առաջարկվող սխեման՝ «Փորձարկումներ Ուկրաինայում» անվամբ, ենթադրում է, որ արտասահմանյան ընկերություններն իրենց արտադրանքը կուղարկեն Ուկրաինա, կանցկացնեն դրանց օգտագործման առցանց ուսուցում, իսկ հետո ուկրաինացի զինվորականներից կսպասեն հաշվետվություններ զենքի նմուշների փորձարկումների արդյունքների վերաբերյալ: 

Brave1-ից հայտնել են, որ արտասահմանյան ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել այդ նախաձեռնության նկատմամբ։ Ընդ որում, խմբի ներկայացուցիչները չեն նշել, թե կոնկրետ որ ընկերություններն են համաձայնել մասնակցել դրան:

Brave1-ի ներդրողների հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Արտյոմ Մորոզը գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Ուկրաինան առաջին հերթին ցանկանում է զբաղվել հակաօդային պաշտպանության համակարգերի, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի կալանման տեխնոլոգիաների, արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի և սավառնող ռումբերի թեստավորմամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում