Մարզեր

Ծովասարում ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանց է կառուցվել

1 րոպեի ընթերցում

Ծովասարում ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանց է կառուցվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտական փուլում են գտնվում  ոռոգման ջրատարի ներքին ու արտաքին ցանցերի կառուցման աշխատանքներ։

Ծովասարի ոռոգման ջրատարի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 228 միլիոն 600 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանից, ծրագրով նախատեսված էր Ծովասարում ոռոգման ջրատարի ներքին ու արտաքին ցանցերի կառուցում՝ 5,5 կմ ընդհանուր երկարությամբ, երկաթբետոնե կիսախողովակներով։

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ-ն, մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերից և արդեն գտնվում են ավարտական փուլում։   

Ծրագրի իրականացման արդյունքում արդեն այս ոռոգման շրջանի մեկնարկից Ծովասարի բոլոր տնտեսությունները ոռոգման ջուրը ստանում են  ժամանակին և անկորուստ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում