Իրանում հայտարարել են, որ պատրաստ են կրկին հարվածել Թեհրանին սպառնացողներին

2 րոպեի ընթերցում

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գլխավոր հրամանատար Մոհամմադ Պակպուրը հայտարարել է, որ իր գլխավորած ուժերը լիովին պատրաստ են հարվածներ հասցնել նրանց, ովքեր սպառնում են Իրանին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական IRNA-ն՝ մանրամասներ ներկայացնելով գեներալ-մայոր Պակպուրի և Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Ամիր Հաթամիի հետ հանդիպումից։ 

Նշվում է, որ հանդիպման ընթացքում Պակպուրն ասել է, որ Իրանի զինված ուժերը հաջողությամբ խափանել են երկրի դեմ ուղղված ամենալարված և բարդ պատերազմն իրանցիների վճռական աջակցությամբ։ 

Նա ասել է, որ իսրայելցիները ստիպված են եղել փոխել իրենց հաշվարկները՝ պատերազմի վերջին օրերին «խոստացված դժոխքը» տեսնելուց հետո։ 

«Իրանը չի զիջի թշնամուն, և եթե երկիրը հարձակման ենթարկվի, ապա Թեհրանը կվերսկսի պատերազմն այն կետից, որտեղ այն դադարեցվել էր։ Իր հերթին, բանակի հրամանատարը խոստացել է պաշտպանել Իրանը ԻՀՊԿ-ի հետ միասին»,-փոխանցել է իրանական լրատվամիջոցը։ 

Հուլիսի 13-ին Իսրայելը սկսեց օդային հարվածներ հասցնել Իրանի տարածքին՝ թիրախ դարձնելով իրանական միջուկային օբյեկտներն ու ռազմական հենակետերը։ Օրեր անց, Իրանի տարածքի ռմբակոծություն սկսեց նաև Միացյալ Նահանգները։ Պատերազմը դադարեցվեց հունիսի 24-ին՝ ԱՄՆ միջնորդությամբ։

Հայերեն

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել