Աշխարհ

Գերագույն ռադան Դենիս Շմիհալին նշանակել է պաշտպանության նախարար

1 րոպեի ընթերցում

Գերագույն ռադան Դենիս Շմիհալին նշանակել է պաշտպանության նախարար

Ուկրաինայի Գերագույն ռադան նախկին վարչապետ Դենիս Շմիհալին նշանակել է Ուկրաինայի պաշտպանության նախարար։ Նրա թեկնածությունն այս պաշտոնում առաջարկել էր նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։ 

Դենիս Շմիհալին պաշտպանության նախարար նշանակելու որոշմանը կողմ է քվեարկել 267 ժողովրդական պատգամավոր։

Ավելի վաղ Դենիս Շմիհալը հրաժարական էր տվել վարչապետի պաշտոնից, և նրա փոխարեն նշանակվել էր առաջին փոխվարչապետ և էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։

Կառավարության բոլոր նախարարներին առաջադրում է վարչապետը, բացի պաշտպանության և արտաքին գործերի նախարարներից, որոնց առաջադրում է նախագահը։

Ավելի վաղ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել էր նույն պաշտոնը զբաղեցնող Անդրեյ Սիբիհան։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում