Անթույլատրելի հատվածով երեխաներին փողոցն անցկացրած կնոջ նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունն անդրադարձել է օրերս սոցցանցերում շրջանառվող տեսանյութին, որտեղ երևում է, թե ինչպես է Նոր Նորքի Բորյան փողոցում մի կին երեխաններին անցկացնում փողոցը հետիոտնի համար չնախատեսված հատվածով։

Տեսանյութում երևում է նաև, թե ինչպես են երեխաները հայտնվում հանդիպակաց երթևեկող մեքենայի առջև, որը կտրուկ արգելակում է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ից հայտնում են, որ համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները պարզել են կնոջ ինքնությունը։

«61-ամյա կինը հրավիրվել է բաժին։ Նրա նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն»,- ասված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: 

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է՝ հատկապես երեխաների հետ խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհը հատել միայն ու միայն թույլատրված հատվածներով:

«Յուրաքանչյուր աննշան թվացող խախտում կարող է կյանք արժենալ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների»,- եզրափակվում է հաղորդագրությունը: 

Հայերեն