Աշխարհ

Անդրեյ Սիբիհան պահպանել է արտգործնախարարի պաշտոնը Ուկրաինայի նոր կառավարությունում

1 րոպեի ընթերցում

Անդրեյ Սիբիհան պահպանել է արտգործնախարարի պաշտոնը Ուկրաինայի նոր կառավարությունում

Անդրեյ Սիբիհան նոր վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյի կառավարությունում կշարունակի աշխատել որպես Ուկրաինայի արտաքին գործերի նախարար։ Գերագույն ռադան համապատասխան որոշում է կայացրել հուլիսի 17-ին՝ նախարարների կաբինետում տեղի ունեցած փոփոխությունների ֆոնին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։ 

Խորհրդարանն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում Անդրեյ Սիբիհայի թեկնածությանն աջակցել է 271 ձայնով։ 

Ըստ ընթացակարգի՝ արտաքին գործերի և պաշտպանության նախարարների պաշտոնի թեկնածուներին ներկայացնում է Ուկրաինայի նախագահը, իսկ նախարարների մեծ մասին առաջադրում է վարչապետը։ 

Հուլիսի 17-ին ավելի վաղ Գերագույն ռադան Յուլյա Սվիրիդենկոյին նշանակել էր վարչապետ՝ 262 կողմ ձայնով։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում