Իրանը խստորեն  դատապարտել է Իսրայելի հարվածները Սիրիային

2 րոպեի ընթերցում

Իրանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Սիրիայի տարածքների վրա՝ շեշտելով, որ աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ի միկրոբլոգում գրառում է կատարել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Դժբախտաբար, սա չափազանց կանխատեսելի էր։ Ո՞ր մայրաքաղաքն է հաջորդը։ Իսրայելական կատաղի ռեժիմը սահմաններ չի ճանաչում և հասկանում է միայն մեկ լեզու։ Աշխարհը, այդ թվում՝ տարածաշրջանը, պետք է միավորվի՝ վերջ դնելու նրա խելագար ագրեսիային», - նշել է Արաղչին գրառման մեջ։

Նա նաև շեշտել է, որ «Իրանն աջակցում է Սիրիայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և միշտ կկանգնի սիրիացի ժողովրդի կողքին»։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել էր վերջին օրերին Սիրիայի դեմ Իսրայելի կողմից իրականացված հարձակումները՝ նաև մտահոգություն հայտնելով աս-Սուեյդայի շրջանում վերջին բախումների կապակցությամբ։

Աշխարհի տարբեր երկրներ, ինչպես նաև միջազգային կառույցներ դատապարտել են Իսրայելի ագրեսիան Սիրիայի նկատմամբ։

Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տեղեկություններով՝ Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգում դրուզների և բեդվին ցեղերի միջև բախումների հետևանքով զոհվել է 356 մարդ։ Սիրիայի պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների ուժերը մտել էին աս-Սուեյդա՝ փորձելով վերահսկողություն հաստատել խնդրահարույց թաղամասերի նկատմամբ։ Իսրայելը թիրախավորել էր Դամասկոսում գտնվող Սիրիայի զինված ուժերի գլխավոր շտաբի տարածքը, ինչպես նաև ավիահարվածներ էր հասցրել աս-Սուեյդայի նահանգի տարբեր շրջանների՝ պահանջելով դադարեցնել դրուզների դեմ գործողությունները։ Սիրիայի բանակը հայտարարել է, որ սկսել է դուրս գալ աս-Սուեյդայից։ 

Աշխարհ

Մի շարք երկրներ ու միջազգային կառույցներ դատապարտել են Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա

Հայերեն Русский

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը

Հոկտեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին

Հայաստանի Կարմիր գրքում գրանցված Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի

Վառելիքի շրջանառության ոլորտը Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի ուշադրության կենտրոնում է. խոսնակ

Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկ. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում

ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք

ԵԱՏՄ-ն ակտիվորեն շարժվում է խելացի տրանսպորտային համակարգերի ներդրման ճանապարհով. ԵՏՀ նախարար