Հայաստան

Մենք ապրում ենք բարձր սեյսմոակտիվ գոտում, և սա պարտավորեցնում է անընդհատ զարգացնել մեր կարողությունները. ՀՀ ՆԳ նախարար

2 րոպեի ընթերցում

Մենք ապրում ենք բարձր սեյսմոակտիվ գոտում, և սա պարտավորեցնում է անընդհատ զարգացնել մեր կարողությունները. ՀՀ ՆԳ նախարար

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը շնորհավորել է ՀՀ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 34-րդ տարեդարձի կապակցությամբ: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իր ուղերձում նախարարը շեշտել է, որ 1988-ի աղետալի երկրաշարժը սովորեցրել է ամենակարևորը՝ աղետների ռիսկը կարելի է նվազեցնել գիտելիքի, տեխնոլոգիաների, ճիշտ պլանավորման ու պատրաստված թիմի շնորհիվ։

«Մենք ապրում ենք բարձր սեյսմոակտիվ գոտում, և սա պարտավորեցնում է մեզ անընդհատ զարգացնել մեր կարողությունները՝ համատեղելով փորձն ու նորարարությունը։

Մեր նպատակն է զարգացնել սեյսմիկ ռիսկի նվազեցման կարողությունները՝ ներդնել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, բարելավել վաղ ազդարարման համակարգերը, ընդլայնել համայնքային կարողությունները և մեր բնակիչներին տալ այն վստահությունը, որ բոլոր փուլերում պաշտպանված են։
Այս գործընթացի կենտրոնում պետք է լինի մարդը՝ թե՛ մեր քաղաքացին, ում անվտանգությունն ու վստահությունը մեզ համար առաջնահերթ է, թե՛ դուք՝ մեր նվիրյալ մասնագետները, ովքեր ամեն օր գործում են այդ անվտանգության ամրապնդման համար։

Վստահ եմ՝ համակարգային փոփոխությունները կյանքի կկոչենք միասին՝ ունենալով ձեր ամենօրյա նվիրումն ու պրոֆեսիոնալիզմը։

Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն ձեր բարեխիղճ ծառայության ու նվիրումի համար։ Մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ աշխատանքում և անձնական կյանքում»,- ասված է ՆԳ նախարարի շնորհավորանքում: 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում