Թրամփը հայտարարել է, որ Coca-Cola-ն համաձայնել է ԱՄՆ-ում իր ըմպելիքում օգտագործել իսկական շաքարեղեգի շաքար
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ համոզել է Coca-Cola-ին իր ըմպելիքներում օգտագործել իսկական շաքարեղեգի շաքար, այլ ոչ թե շաքարի փոխարինիչ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է իր Truth Social հարթակում։
«Ես խոսել եմ Coca-Cola-ի հետ Միացյալ Նահանգներում իրենց ըմպելիքում իսկական շաքարեղեգի շաքար օգտագործելու մասին, և նրանք համաձայնել են դա անել։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել Coca-Cola-ի ամբողջ ղեկավարությանը։ Սա շատ լավ քայլ կլինի նրանց կողմից, կտեսնեք։ Այն պարզապես ավելի լավ է», - գրել է ԱՄՆ նախագահը։
Coca-Cola-ի խոսնակը չի հաստատել կամ հերքել Սպիտակ տան ղեկավարի հայտարարությունը, սակայն նշել է, որ ընկերությունը բարձր է գնահատում նախագահ Թրամփի հետաքրքրվածությունն իրենց ապրանքանիշով։
«Մեր Coca-Cola ապրանքատեսականու վերաբերյալ նորարարական առաջարկների մասին ավելի շատ մանրամասներ կհրապարակվեն շուտով», - նշել է ընկերությունը հայտարարության մեջ, որից հատված է մեջբերել The New York Times-ը։
Coca-Cola-ն 1980 թվականից իր ըմպելիքում սկսել է օգտագործել եգիպտացորենի օշարակ՝ այն խառնելով շաքարի հետ, որպեսզի մեղմի շաքարի աճող գների ազդեցությունը։