Քաղաքականություն

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկում են ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը․ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ֆրանսիան քննարկում են ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը․ վարչապետ

Հայաստանն ու Ֆրանսիան աշխատում են ռազմավարական գործընկերության վերաբերյալ փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ մամուլի ասուլիսին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով Հայաստանի ու Ֆրանսիայի միջև հարաբերությունների ներկա մակարդակին։

«Ֆրանսիայի հետ կա նախագիծ, որի շուրջ աշխատում ենք, և հույս ունեմ, որ այն առաջիկայում կհամաձայնեցվի։ Խոսքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի մասին է, և համոզված եմ, որ այն պատեհ պահի նաև կստորագրվի»,-ընդգծեց վարչապետ Փաշինյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում