Վահան Կոստանյանն ու Ելենա Շեկերլետովան Հայաստան-Բուլղարիա քաղաքական երկխոսության մակարդակը բարձր են գնահատել

2 րոպեի ընթերցում

Սոֆիայում կայացել են Հայաստանի Հանրապետության և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ  Ելենա Շեկերլետովայի գլխավորությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, խորհրդակցության ընթացքում կողմերը բարձր են գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել առևտրատնտեսական, պաշտպանական, տրանսպորտի, էներգետիկ, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում կապերի հետագա ընդլայնման համար:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Կարևորվել է Բուլղարիայի կողմից ցուցաբերվելիք հնարավոր աջակցությունը: 

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Բուլղարիային ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկին սատարելու համար՝ միևնույն ժամանակ ընդգծելով վիզաների դյուրացման համաձայնագրի պատշաճ իրականացման անհրաժեշտությունը:

Վահան Կոստանյանը բուլղարական կողմին է ներկայայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներում առկա իրավիճակը, ինչպես նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ միտված տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը:

Հայերեն English Русский

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը