Մարզեր

Կարմիրգյուղում ոռոգման և ջրահեռացման համակարգ է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Կարմիրգյուղում ոռոգման և ջրահեռացման համակարգ է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Կարմիրգյուղ բնակավայրում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Կարմիրգյուղի ոռոգման և ջրահեռացման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 29 միլիոն դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է շուրջ 1 կիլոմետր երկարության ջրատարի կառուցում Կարմիրգյուղի Հովհաննես Շիրազ, Սասունցի Դավիթ և Ազատության փողոցներում՝ երկաթե և երկաթբետոնե կիսախողովակներով։ 

Որոշ հատվածներում արդեն կատարվել են հին խողովակների ապամոնտաժում, այժմ իրականացվում է երկաթբետոնե վաքերի տեղադրում։

Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև հուլիսի վերջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում