Միայն ուժի ցուցադրումը Պուտինին կստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ. Զելենսկի

2 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների կողմից տրամադրվող ցանկացած հարձակողական զենք կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ստիպել նստել բանակցությունների սեղանի շուրջ, նույնիսկ եթե նման զենքերը, այդ թվում՝ հրթիռները, որոնք կարող են հարվածել Ռուսաստանի տարածքի խորքերը, չօգտագործվեն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Newsmax-ին տված հարցազրույցում։

«Նախագահ Թրամփը և ամբողջ Ամերիկան ու Եվրոպան գիտեն, որ մենք ուզում ենք խաղաղություն և պատերազմի ավարտ: Բայց ռուսները հասկանում են միայն ուժը: Այնպես որ, միայն ուժեղ պատժամիջոցներ և միայն ուժեղ զենք: Մենք պատրաստ ենք գործողությունների, ուժի ցուցադրման», - ասել է Զելենսկին:

Զելենսկին նաև նշել է, որ ՌԴ նախագահին բանակցությունների սեղանի շուրջ կբերի միայն ուժի ցուցադրումը։ 

«Հիշում եմ, որ մենք ունեինք հզոր զսպման փաթեթ, նախքան նախագահ Թրամփի նախագահ դառնալը: Ես ուզում էի, որ Ամերիկան մեզ վաճառեր նման փաթեթ: Բայց դա տեղի չունեցավ: Մենք խոսել ենք նախագահ Թրամփի հետ այս բաների մասին: Ես իսկապես կցանկանայի, որ մենք ուժեղ լինեինք: Ուժի ցուցադրումը Պուտինին ստիպում է նստել բանակցությունների սեղանի շուրջ: Փաստ չէ, որ մենք ստիպված կլինենք օգտագործել այս ուժը, բայց եթե Ռուսաստանն իմանա դրա գոյության մասին, դա արդեն իսկ հզոր փաստարկ է պատերազմը դադարեցնելու համար», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Հուլիսի 15-ին լրագրողների հետ զրույցում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Կիևը չպետք է ուկրաինական հարվածների թիրախ դարձնի Մոսկվան։

Իսկ հուլիսի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ մեծ քանակությամբ զենքեր է տրամադրում Ուկրաինային, այդ թվում՝ Patriot համակարգեր։ Այդ զենքերի համար կվճարեն եվրոպական երկրները։ Նա նաև նշել էր, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման չհաջողվի հասնել 50 օրվա ընթացքում, ապա Միացյալ Նահանգները երկրորդային մաքսատուրքեր կսահմանի Ռուսաստանի նկատմամբ։ 

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին

Թուրքիայի և Իրաքի խորհրդարանների նախագահները քննարկել են զինված խմբավորումների զինաթափման գործընթացը

Հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիան 30-ից ավելի ավիահարված է հասցրել Եմենին

Բաղդադում քաղաքական խորհրդակցություններ են տեղի ունեցել Հայաստանի և Իրաքի միջև