Աշխարհ

Շմիհալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Զելենսկիին

2 րոպեի ընթերցում

Շմիհալը վարչապետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Զելենսկիին

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հրաժարականի դիմում է ներկարացրել երկրի նախագահին։ Ակնկալվում է, որ նա կգլխավորի Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Շմիհալը գրել է իր Telegram ալիքում։

«Շնորհակալություն մեր պաշտպաններին՝ թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց, ովքեր պահում են ճակատը և պաշտպանում Ուկրաինան։ Շնորհակալություն նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին վստահության համար։ Շնորհակալություն ամբողջ թիմին՝ մեր երկրի համար անխոնջ աշխատանքի համար։ Փառք Ուկրաինային», - գրել է Շմիհալը Telegram-ում և գրառմանը կցել իր հրաժարականի դիմումը։

Ավելի վաղ «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը հաղորդել էր, որ այս շաբաթ Ուկրաինայի կառավարությունում փոփոխություններ են սպասվում։ Հուլիսի 14-ին նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջին փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին առաջարկել էր զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ Եթե խորհրդարանը աջակցի նշանակմանը, ապա Սվիրիդենկոն այս պաշտոնում կփոխարինի Շմիհալին։

Շմիհալն, իր հերթին, կարող է ղեկավարել Պաշտպանության նախարարությունը, իսկ գերատեսչության ներկայիս ղեկավար Ռուստեմ Ումերովը կդառնա Ուկրաինայի դեսպանը Միացյալ Նահանգներում։

Նաև սպասվում է երեք նախարարությունների միավորում՝ Էկոնոմիկայի նախարարության, Ագրարային քաղաքականության նախարարության և Էկոլոգիայի նախարարության։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում