Կրեմլին ժամանակ է հարկավոր Թրամփի վերջին հայտարարությունները վերլուծելու համար. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է ավելի ուշ մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները Ուկրաինայում պատերազմի մասին, սակայն առայժմ Ռուսաստանը կուսումնասիրի դրանք։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

«ԱՄՆ նախագահի հայտարարությունները բավական լուրջ են։ Դրանցում ինչ-որ բան ուղղված է անձամբ նախագահ Պուտինին։ Մեզ, անշուշտ, ժամանակ է պետք Վաշինգտոնում ասվածը վերլուծելու համար», - լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ «եթե և երբ նախագահ Պուտինը անհրաժեշտ համարի, ապա նա անպայման կմեկնաբանի դա»։ 

Կրեմլի խոսնակը նաև մեկնաբանել է արևմտյան լրատվամիջոցների հրապարակումները, որոնց համաձայն Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին հարցրել է Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի վրա հնարավոր հարվածների մասին։

«Նման հռետորաբանությունը միայն հիմա չէ, որ հայտնվել է։ Որպես կանոն, այդ ամենը շատ հաճախ կեղծ է լինում», - ասել է Պեսկովը։

Հուլիսի 14-ին Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությանը 50 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։ Հակառակ դեպքում, ԱՄՆ նախագահը սպառնացել է Ռուսաստանի առևտրային գործընկերների նկատմամբ 100%-ի չափով երկրորդային մաքսատուրքեր կիրառել։ Թրամփը նաև հաստատել է ՆԱՏՕ-ի միջոցով Ուկրաինա Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու ծրագրերը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նույնպես մեկնաբանել է Թրամփի վերջին հայտարարությունները. արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվայի համար «անընդունելի է պահանջներ ներկայացնելու ցանկացած փորձ, առավել ևս՝ վերջնագրերը»։ Ռյաբկովը նաև ասել է, որ Ռուսաստանը «պատրաստ է բանակցել, և մեզ համար դիվանագիտական ուղին նախընտրելի է»։ 

Հայերեն English Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ