Ռուսաստան

Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից Վորոնեժում կա 24 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից Վորոնեժում կա 24 վիրավոր

Ուկրաինան և Ռուսաստանը նոր հարվածներ են հասցրել մեկը մյուսի տարածքին։ Վորոնեժում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածներից 24 մարդ է վիրավորվել, որոնցից 22-ը՝ մարզկենտրոնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Telegram-ում գրել է Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը։

Պաշտոնյան նշել է, որ վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։ Ըստ նահանգապետի՝ վնասվել են 12 բազմաբնակարան և 3 մասնավոր տներ, ինչպես նաև մի քանի ավտոմեքենաներ։ 

ՌԴ Բելգորոդի մարզում 1 խաղաղ բնակիչ է վիրավորվել ուկրաինական 2 ԱԹՍ-ի հարվածներից, որոնք թիրախավորել են դատարանի շենքը։ 

Իր հերթին, Ռուսաստանը հարվածներ է հասցրել Ուկրաինային։ Ուկրաինայի զինված ուժերի հաղորդագրության համաձայն՝ երկրի վրա է արձակվել 200 հարվածային ԱԹՍ, որոնցից 178-ը խոցվել է, մյուսներն ընկել են 7 տարբեր վայրերում։ Ըստ ուկրաինական իշխանությունների՝ Սումիի մարզում վնասվել է հիվանդանոց, հրդեհ է բռնկվել, 1 երեխա վիրավորվել է։ Վնասվել են նաև մի քանի բազմահարկ շենքեր։

Դոնեցկի մարզում էլ ռուսական հարվածներից 4 խաղաղ բնակիչ է վիրավորվել։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում