Մարզեր

Հայրավանքի տնտեսություններից մեկում ելակի մշակությունը եկամտաբեր է

2 րոպեի ընթերցում

Հայրավանքի տնտեսություններից մեկում ելակի մշակությունը եկամտաբեր է

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Հայրավանք գյուղի տնտեսություններից մեկում ելակի մշակությունը դառնում է եկամտաբեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հայրավանք բնակավայրում 2022 թվականին Բադոյանների ընտանիքը 200 մետր քառակուսի հողատարածքում ելակի փորձնական մշակում է սկսել: Արարատյան դաշտից բերված սածիլները, ճիշտ է, դժվար են հարմարվել Հայրավանքի բնակլիմայական պայմաններին, բայց Բադոյանների աշխատասիրության շնորհիվ մշակումը հաջողվել է, և այդ տարի նրանք ընդամենը 500 կիլոգրամ ելակի վաճառք են ունեցել: 

2025 թվականին այս տնտեսությունն արդեն արտադրել ու իրացրել է 5 տոննա բերք։ Տնտեսության ղեկավար Մելիք Բադոյանն ընդլայնել է ելակի դաշտը, կատարելագործել մշակման եղանակը:

«Հայրավանքի ելակը ինքնատիպ համ ու բույր ունի։ Մշակողները վստահեցնում են, որ ապահովում են արևն ու մշակման տեխնոլոգիան: Պտուղն աճեցնում են դաշտային պայմաններում, ուր ոռոգումն իրականացնում են կաթիլային եղանակով: Ցանքատարածքությունն էլ կենդանիներից պաշտպանում են «Խելացի հովիվ» տեխնոլոգիայով: Ելակի մշակման սեզոնին՝ շուրջ 3 ամիս, այս տնտեսությունում ստեղծվում են ժամանակավոր աշխատատեղեր: Բադոյանները նախատեսում են հետագայում ավելացնել ելակի մշակության ծավալները»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում