Մարզեր

Սարուխան գյուղում փողոցներ են հիմնանորոգվում

1 րոպեի ընթերցում

Սարուխան գյուղում փողոցներ են հիմնանորոգվում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Սարուխան գյուղում ՀՀ կառավարության կողմից  2025 թվականին իրականացվող  սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մեկնարկել են Գոքոյան, Քիշոյան, Դեմիրճյան,  Քուչակի առաջին և Քուչակի երկրորդ փողոցների հիմնանորոգման աշխատանքները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Սարուխանի փողոցների հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 140 միլիոն 500 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Գոքոյան, Քիշոյան, Դեմիրճյան, Քուչակի առաջին և Քուչակի երկրորդ փողոցների ասֆալտապատում՝ 1657 մետր ընդհանուր երկարությամբ և 8285 քառակուսի մետր մակերեսով։

Աշխատանքներն արդեն մեկնարկել են Գոքոյան փողոցում, որտեղ  կատարվում է հին ծածկի քանդում։ Փողոցն ասֆալտապատվելու է, ունենալու է ջրահեռացում, կառուցվելու են մայթեր։

Շինարարական աշխատանքներն իրականացնում է  «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում