Մարզեր

Աստղաձորում ոռոգման համակարգերի կառուցման երկու ծրագիր է իրականացվել

3 րոպեի ընթերցում

Աստղաձորում ոռոգման համակարգերի կառուցման երկու ծրագիր է իրականացվել

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Աստղաձոր գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում ընթանում են 2 խորքային հորի կառուցման աշխատանքներ՝ ոռոգման ու խմելու ջրի հետ կապված հիմնախնդիրները կարգավորելու նպատակով։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մարտունիի համայնքապետարանից, Աստղաձորի 2 խորքային հորի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 123 միլիոն 598 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսված է Աստղաձորի արևմտյան ու հարավային եզրերում խորքային հորերի կառուցում՝ 160 մետր խորությամբ, 155-393 միլիմետր տրամագծով։ Կառուցվել է  նաև 10 կիլովատտ հզորության էլեկտրագիծ։

2024 թվականի սեպտեմբերի սկզբից սկսված շինարարական աշխատանքներն արդեն արվել են շուրջ 80 տոկոսով։ 

Ծրագրի իրականացման արդյունքում Աստղաձորի հարավային եզրին կառուցվող խորքային հորը ոռոգման ջրով կապահովի գյուղի գրեթե բոլոր տնտեսություններին, իսկ արևմտյան թևում կառուցվողը կբավարարի 70 տնտեսության թե՛ խմելու, թե ՛ ոռոգման ջրի կարիքները։ 

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Բիդեք» ընկերությունը։ 

ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ են իրականացվել Արցախյան ազատամարտիկների փողոցում, «Ձորի թաղի Վերին առվի» և «Ասֆալտի ներքևի» տարածքներում։ 

Աստղաձորի ոռոգման համակարգի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 64 միլիոն 64 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։ 

Ծրագրով նախատեսվել է ոռոգման համակարգերի կառուցում Աստղաձորի Արցախյան ազատամարտիկների փողոցում, «Ձորի թաղի Վերին առվի» և «Ասֆալտի ներքևի» տարածքներում՝ 2081 մետր երկարությամբ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի սեպտեմբերից և արդեն իրականացվել են շուրջ 90 տոկոսով։ 

Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շին Գրիգ» ընկերությունը։ 

Ծրագրի իրականացման արդյունքում Աստղաձորում ոռոգելի կդառնա շուրջ  80-100 հեկտար։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում