Միացյալ Նահանգներ

Թրամփը լիովին չի խզի հարաբերությունները Պուտինի հետ, բայց հիասթափված է նրանից

2 րոպեի ընթերցում

Թրամփը լիովին չի խզի հարաբերությունները Պուտինի հետ, բայց հիասթափված է նրանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռ պատրաստ չէ լիովին խզել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, բայց հիասթափված է նրա վարքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է BBC-ի հյուսիսամերիկյան թղթակցին տված բացառիկ հարցազրույցում։

BBC-ի լրագրող Գարի Օ'Դոնոհյուն հարցրել է Թրամփին՝ արդյոք նա պատրաստ է խզել կապերը Վլադիմիր Պուտինի հետ։

«Ես պարզապես հիասթափված եմ նրանից, բայց նրա հետ դեռ ամեն ինչ ավարտված չէ։ Չորս անգամ ես մտածել եմ, որ մենք համաձայնության ենք եկել։ Բայց հետո տուն ես վերադառնում և տեսնում, որ նա պարզապես ռմբակոծել է Կիևում ինչ-որ ծերանոց կամ նման մի բան։ Եվ ես ինքս ինձ ասացի. «Այս ի՞նչ է, գրողը տանի»», - ասել է Թրամփը։

BBC-ի թղթակիցը նաև հարցրել է Թրամփին, թե արդյոք նա վստահում է Պուտինին։

«Անկեղծ ասած, ես գրեթե ոչ ոքի չեմ վստահում», - պատասխանել է ԱՄՆ նախագահը։

Հուլիսի 14-ին Թրամփը Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանին 50 օր է տալիս Ուկրաինայի հետ խաղաղության շուրջ համաձայնության հասնելու համար, և եթե դա տեղի չունենա, ապա նա Մոսկվայի նկատմամբ կսահմանի երկրորդային մաքսատուրքեր (մաքսատուրքեր այն երկրների նկատմամբ, որոնք առևտուր են անում Ռուսաստանի հետ և դրանով իսկ օգնում են պատերազմ մղել)։

ԱՄՆ-ն նաև համաձայնել է ՆԱՏՕ-ին վաճառել առաջադեմ զենքեր, որոնք հետո կարող են փոխանցվել Ուկրաինային։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում