Իրավունք

Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի պատվիրակությունը ճանաչողական այց է կատարել ՀՀ ՄԻՊ աշխատակազմ

1 րոպեի ընթերցում

Սլովակիայի իրավունքների հանրային պաշտպանի պատվիրակությունը ճանաչողական այց է կատարել ՀՀ ՄԻՊ աշխատակազմ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի Հանրապետության իրավունքների հանրային պաշտպան Ռոբերտ Դոբրովոդսկու գլխավորած պատվիրակությունը հուլիսի 14-ին ճանաչողական այց է կատարել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը ներկայացրել է հաստատության ստեղծման ու զարգացման փուլերը։

Ըստ ՀՀ ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության՝ այնուհետև պատվիրակությանը ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթները։

Ներկայացումը կատարել է Պաշտպանի աշխատակազմի կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը՝ մասնավորապես, անդրադառնալով մեխանիզմի գործառույթներին, գործնական գործիքակազմին և համագործակցային ձևաչափերին։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում