Իրան

Իրանի ԱԳՆ-ն շարունակում է համագործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային դոսիեի հարցով

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳՆ-ն շարունակում է համագործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային դոսիեի հարցով

Իրանը շարունակում է համագործակցել Ռուսաստանի և Չինաստանի հետ Թեհրանի միջուկային ծրագրի հետ կապված ճգնաժամի կարգավորման հարցով: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

«Երկու երկրներն էլ (խմբ.՝ Ռուսաստանը և Չինաստանը) բազմիցս ընդգծել են պատրաստակամությունը կառուցողական դեր խաղալու և աջակցություն ցույց տալու Իրանի միջուկային դոսիեի հետ կապված դիվանագիտական գործընթացներին: Առայժմ  նրանց կողմից կոնկրետ առաջարկություններ չեն ստացվել, սակայն Չինաստանի և Ռուսաստանի աջակցությունն ու դրական տրամադրությունն այդ ուղղությամբ միշտ հաշվի են առնվում Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, և փոխգործակցությունը շարունակվում է», - ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում