Մարզեր

Գավառում ցուցադրվել է Մաքենյաց վանքում 1496 թվականին ստեղծված ձեռագիր մատյան

2 րոպեի ընթերցում

Գավառում ցուցադրվել է Մաքենյաց վանքում 1496 թվականին ստեղծված ձեռագիր մատյան

Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի նախաձեռնությամբ և Գեղարքունիքի մարզպպետի աշխատակազմի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում տեղի է  ունեցել հայագիտական միջազգային կոնգրեսի ամփոփիչ նիստը, որի ընթացքում միջոցառման մասնակիցներին է ներկայացվել Մատենադարանի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփենիկ Ղազարոսյանի «Գեղամա երկրի գրչության կենտրոնները և ձեռագրական ժառանգությունը» մենագրությունը։ Միաժամանակ  ցուցադրվել է բացառիկ ձեռագիր Ավետարան, որն ստեղծվել է Մաքենյաց վանքում 1496 թվականին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գավառի պետական համալսարանի արտաքին կապերի և լրատվության բաժնից, գրքում ներկայացված են Սևանի ավազանի գրչության կենտրոնների պատմությունը և մեզ հասած ձեռագրական հարուստ ժառանգությունը։ Հատուկ ընդգծվել է Սևանավանքի՝ որպես ուսումնական և գրավոր մշակույթի կենտրոնի նշանակությունը։ 

Մենագրությունը նախատեսված է հայ մշակույթի պատմությամբ զբաղվող մասնագետների, ուսանողների և հայոց պատմությամբ հետաքրքրվողների համար։ 

Միջոցառմանը մասնակցել են Երևանի Մեսրոպ մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, սփյուռքն ու Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող հայագետներ, Գավառի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ, Գավառի պետական համալսարանի աշխատակիցներ, ուսանողներ և շրջանավարտներ։

Գրքի մեկ օրինակ հանձնվել է  Գավառի պետական համալսարանի գրադարանին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում