Մարզեր

Հիմնանորոգվել է Բերդկունքի Մայրուղու փողոցի 2-րդ նրբանցքը

1 րոպեի ընթերցում

Հիմնանորոգվել է Բերդկունքի Մայրուղու փողոցի 2-րդ նրբանցքը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Բերդկունք գյուղում ՀՀ կառավարության կողմից 2025 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել է Մայրուղու փողոցի 2-րդ նրբանցքը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Բերդկունքի Մայրուղու փողոցի 2-րդ նրբանցքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է  31 միլիոն 800 հազար  դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։ Ծրագրով նախատեսված է Բերդկունքի Մայրուղու փողոցի 2-րդ փողոցի ասֆալտապատում՝ 500 մետր երկարությամբ և 2000 քմ մակերեսով։ 

Շինարարական աշխատանքները, որոնք իրականացրել է «Գավառի ՃՇՇ» ԲԲԸ-ն, արդեն գտնվում են ավարտական փուլում։ 

Մարյուղու փողոցի 2-րդ նրբանցքի հիմնանորոգված ճանապարհը տանում է դեպի Բերդկունքի նորակառույց մանկապարտեզի շենք, որի շահագործումը նախատեսված է 2025 թվականին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում