Թրամփը Patriot համակարգեր կուղարկի Ուկրաինա

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինա կուղարկի Patriot զենիթահրթիռային համակարգեր, որոնք անհրաժեշտ են երկիրը պաշտպանելու համար։ Սպիտակ տան ղեկավարը ևս մեկ անգամ դժգոհություն է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից՝ ասելով, որ նա «գեղեցիկ խոսում է, բայց հետո երեկոյան ռմբակոծում է բոլորին»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրել էր ավելի շատ պաշտպանական զենքեր տրամադրել Կիևին՝ Ռուսաստանի կողմից շարունակաբար արձակվող հրթիռները և անօդաչու թռչող սարքերը հետ մղելու համար։

Թրամփը չի հստակեցրել, թե կոնկրետ քանի Patriot համակարգ կուղարկի Ուկրաինա, սակայն նշել է, որ դրանց ծախսերը կփոխհատուցի Եվրամիությունը։

«Մենք նրանց կուղարկենք Patriot-ներ, որոնց կարիքը նրանք հուսահատորեն ունեն, որովհետև Պուտինն իսկապես շատերին է զարմացրել։ Նա գեղեցիկ խոսում է, իսկ հետո երեկոյան ռմբակոծում է բոլորին։ Բայց այստեղ մի փոքրիկ խնդիր կա։ Դա ինձ դուր չի գալիս», - ասել է Թրամփը լրագրողներին Էնդրյուս միացյալ ռազմաբազայում։

«Մենք, ըստ էության, նրանց կուղարկենք շատ առաջադեմ ռազմական տեխնիկայի տարբեր տեսակներ։ Նրանք մեզ 100%-ով կվճարեն դրա համար, մենք այդպես ենք ուզում», - ասել է ԱՄՆ նախագահը։

Դոնալդ Թրամփը նախատեսում է հուլիսի 14-ին ավելի ուշ հանդիպում ունենալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ՝ քննարկելու իրավիճակն Ուկրաինայում և այլ հարցեր։

Հայերեն English Русский

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ

Սեպտեմբերի 10-ի միջոցառումների անոնս

Մոլդովայի վարչապետը մտահոգություն է հայտնել երկրի տարածք ԱԹՍ-ների ներթափանցման առնչությամբ. Moldpres

Սոնա Ղազարյանն ընտրվել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

Հայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահ