Աշխատաժողովում քննարկվել է հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագիծը

3 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեի ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը միջոցառման սկզբում ընդգծել է, որ հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության քննարկումները կարևոր են արդյունավետ գործիքակազմերի մշակման համար՝ ինչպես հարկային, այնպես էլ մաքսային ոլորտներում: Կոմիտեի ղեկավարը ներկաներին հորդորել է լինել ակտիվ քննարկումներում՝ նկատելով, որ միայն տարբեր կարծիքների բախման արդյունքում կարելի է գտնել հարկային ռազմավարության զարգացման ճիշտ ուղին։

«Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը։ Սա գաղափարների փոխանակման լավագույն հարթակն է՝ միասին կառուցելու թափանցիկ, արդար և շահառուների համար հասանելի հարկային միջավայր»,- նշել է ՊԵԿ նախագահը։

Ըստ աղբյուրի՝ ՊԵԿ զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագրերի վարչության պետ Արսեն Սառիկյանը ներկայացրել է ռազմավարության առաքելությունն ու տեսլականը, վերջինիս իրագործմանն ուղղված առաջիկա տարիների միջոցառումները, ինչպես նաև նախատեսվող գործողությունները։

«Օրինականության և հավասարության, թափանցիկության և վստահության, ինչպես նաև պրոֆեսիոնալիզմի վրա հիմնված հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարությունը պետք է լինի պարզ և մատչելի հարկ վճարողների համար, որպեսզի վերջիններիս համար հստակ լինի՝ ինչ քաղաքականություն է իրականացնում ՊԵԿ-ը, և ինչի համար են վճարվում հարկերը»,- ընդգծել է Արսեն Սառիկյանը։

Նշվում է, որ Համաշխարհային բանկի աջակցությամբ կազմակերպված հարկային վարչարարության բարեփոխումների և մաքսային մարմնի առաջիկա հինգ տարիների զարգացման ռազմավարության նախագծերի քննարկմանը նվիրված երկօրյա աշխատաժողովի օրակարգում են համակարգային բարեփոխումների ուղղությունները, հարկային և մաքսային ռազմավարական ծրագրերի մշակման ընթացքը, իրականացված վերլուծությունների արդյունքները, ինչպես նաև կատարողականի հիմնական ցուցիչներն ու գնահատման մեխանիզմները։

Հայերեն Русский

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից