Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 15-ին և 17-ին կեսօրից հետո, 16-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ 

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։  

«Հուլիսի 12-15-ը երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հուլիսի 12-ի ցերեկը, 13-14-ը աստիճանաբար կբարձրանա ևս 2-4 աստիճանով»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Երևան քաղաքում հուլիսի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ըստ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հայերեն Русский