Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում. եռօրյա երիտասարդական հավաք Ապարանում

5 րոպեի ընթերցում

Հայ-վրացական երիտասարդական հավաքի շրջանակում ՀՀ 2025 թ. երիտասարդական մայրաքաղաք Ապարանում տեղի է ունեցել «Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում, երիտասարդների դերը որոշումների կայացման գործընթացներում» թեմայով պանելային քննարկում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Բայա Քվիցիանին, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, Ապարան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Կարապետյանը, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը: 

Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով հավաքի մասնակիցներին, ընդգծել է հայ և վրացի երիտասարդների՝ միմյանց ավելի լավ ճանաչելու, համատեղ գաղափարներ փոխանակելու կարևորությունը։ Նա շեշտել է` հայերը և վրացիները հին և հարուստ մշակույթ ունեցող ժողովուրդ են և պետք է շատ լավ ճանաչեն միմյանց պատմությունը, ավանդույթները, մշակույթը, նույնիսկ խոհանոցը։ Նրա խոսքով՝ նմանօրինակ հանդիպումները խթանում են մշակութային երկխոսությունը և նպաստում երիտասարդների միջև կապերի ամրապնդմանը։

Ըստ աղբյուրի՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նաև Հայաստանի և Վրաստանի՝ երիտասարդական պետական քաղաքականության առանձնահատկությունները։ Նրա դիտարկմամբ՝ երկու երկրների քաղաքական ուղեգծերը շատ առումներով նման են՝ հատկապես  ժողովրդավարության ճանապարհի ընտրությամբ:

«Վստահ եմ՝ լավագույն տարբերակը ավելի շատ համագործակցելն ու միմյանցից սովորելն է, որովհետև Հայաստանի և Վրաստանի երիտասարդության մասնակցության և զորեղացման մարտահրավերները շատ նման են։ Իսկ դա նշանակում է, որ լուծումները կարող են նույնը լինել, իսկ մարտահրավերները կարող ենք հաղթահարել` սովորելով միմյանցից»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը  հաջողություն է մաղթել հավաքի մասնակիցներին և շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին:

«Մենք մշտապես զգում ենք այս նախաձեռնության կարևորությունը և ուզում ենք պահպանել այն բարձր մակարդակի վրա»,- եզրափակել է նա։

Նշվում է, որ «Երիտասարդական քաղաքականությունը Հայաստանում և Վրաստանում, երիտասարդների դերը որոշումների կայացման գործընթացներում» թեմայով պանելային քննարկման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալը ներկայացրել է ՀՀ պետական քաղաքականությունը երիտասարդության ոլորտում, իրականացվող ծրագրերը, առաջնահերթությունները: Նա մասնավորապես անդրադարձել է վերջերս ընդունված «Երիտասարդական քաղաքականության մասին» ՀՀ օրենքին՝ ընդգծելով օրենքի մշակման գործընթացում ապահովված բարձր մասնակցայնության մասին: Արթուր Մարտիրոսյանն առանձնակի անդրադարձել է նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման քաղաքականությանը՝ կարևորելով դրանք որպես երիտասարդների ներուժի բացահայտման, ինքնաիրացման, մշակութային ժամանցի միջավայրի ձևավորման կարևոր հարթակներ:  

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Բայա Քվիցիանին՝ կարևորելով հայ-վրացական երիտասարդական կապերի ամրապնդումն ու համագործակցությունը փոխադարձ փորձի յուրացման և նոր ծրագրերի իրագործման համատեքստում: Պանելային քննարկման ընթացքում նա ներկայացրել է Վրաստանում երիտասարդական քաղաքականությունը, առանցքային թիրախները և նախատեսվող ծրագրերը:

Հայ-վրացական երիտասարդական հավաքն այս տարի անցկացվել է 2025 թ. հուլիսի 9-11-ը: Պանելային քննարկումից զատ, ծրագիրն ընդգրկել է առաջնորդական, երիտասարդական, մշակութային, սպորտային, կրթական, ճանաչողական միջոցառումներ: Այն իրականացվել է ԿԳՄՍՆ աջակցությամբ` «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի կազմակերպմամբ։

Հայերեն English Русский

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը

Քրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգեր

Զապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվել

Արդյունավետ գործընկերություն հանուն բնության. Team-ը COP17-ում պանելային քննարկում էր կազմակերպել

Արդարադատության նախարարը ներկայացրեց դատապարտյալների և կալանավորված անձանց թվերը

Լիլիթ Մակունցի ճեպազրույցը

Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Արդարադատության նախարարության բյուջեն կավելանա 2.9 մլրդ դրամով

Մակունցը ներկայացրել է, թե որ դեպքում Հայաստանը հետ կկանչի միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցերը

ՀՀ ԱԺ նախագահն ու Մեքսիկայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր