Մարզեր

Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը նվազել է 1 սմ-ով

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հուլիսի 11-ի համեմատ նվազել է 1 սանտիմետրով։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից, 2025 թվականի հուլիսի 11-ին Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 67 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա նույն օրվա 1900 մետր 68 սանտիմետր նիշի դիմաց։

2025 թվականի հունիս-հուլիս ամիսների ընթացքում ոռոգման նպատակներով Սևանա լճից Հրազդանի հունով արդեն բաց է թողնվել 60 միլիոն 495 հազար խորանարդ մետր ջուր։ Իսկ այս տարվա հունվարից մինչ հուլիսի 11-ն ընկած ժամանակաահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 95 միլիոն 197 հազար խորանարդ մետր ջուր։ 

Սևանա լիճ թափվող գետերում նկատվել է ջրի ելքերի նվազում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում