Տնտեսություն

ՍԱՏՄ-ն այս պահի դրությամբ 7 կազմակերպության թույլատրել է Ռուսաստան արտահանել հայկական ծաղիկներ

2 րոպեի ընթերցում

ՍԱՏՄ-ն այս պահի դրությամբ 7 կազմակերպության թույլատրել է Ռուսաստան արտահանել հայկական ծաղիկներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ակտիվորեն զբաղվում է դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից՝  ընդգծելով, որ այս պահին 7 կազմակերպության թույլատրվել է արտահանումը:

«Մեր գործընկեր կառույցի՝ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) հետ համատեղ ակտիվորեն զբաղվում ենq դեպի Ռուսաստան հայկական ծաղիկների արտահանման խնդիրներով

Ծաղկի արտադրավայրերում՝ ջերմոցային տնտեսություններում, անցկացվել են համատեղ առցանց տեսահսկողական միջոցառումներ, որոնց արդյունքում որոշվում է կոնկրետ արտադրողի արտադրանքի Ռուսաստան արտահանելու հարցը:

Այս պահին ունենք արդեն 7 կազմակերպություն, որոնց, համատեղ տեսչական վերահսկողությունից հետո, թույլատրվել է արտահանումը, մյուս տնտեսություններում միջոցառումները շարունակվում են»,- նշված է ՀՀ ՍԱՏմ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Նույն հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ առաջիկայում աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռոսսելխոզնադզորի մասնագետների խումբը՝ ՍԱՏՄ տեսուչների հետ համատեղ ծաղկի ջերմոցային տնտեսություններին տեղում ծանոթանալու և բուսասանիտարական իրավիճակն ուսումնասիրելու նպատակով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում