Հայաստան

Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ

1 րոպեի ընթերցում

Հանրապետության հրապարակի տարածքում կգործարկվի էլեկտրական շչակ

Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ մասնավորապես Հանրապետության հրապարակի տարածքում, հուլիսի 13-ին ժամը 11:00-12:00-ն ընկած ժամանակահատվածում կգործարկվի էլեկտրական շչակ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ փրկարար ծառայությունից՝ ընդգծելով, որ գործընթացը պլանավորված փորձարկում է և այն նպատակ ունի բարելավել ազդարարման համակարգերի պատրաստվածությունը։ 

«Քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական միջոցառումների շրջանակում՝ ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները պարբերաբար իրականացնում են ազդարարման համակարգերի փորձարկումներ՝ դրանց անխափան աշխատանքն ապահովելու և հնարավոր խնդիրները վերացնելու նպատակով։

Խնդրում ենք չանհանգստանալ և խուճապի չմատնվել»,- «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում