ՌԴ-ն և Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին. կան զոհեր, վիրավորներ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանը գիշերը խոցել է երկրի ուղղությամբ արձակված 155 անօդաչու թռչող սարք, որոնցից 86-ը՝ սահմանամերձ Կուրսկի, Բրյանսկի և Բելգորոդի մարզերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Հարվածների թիրախում են հայտնվել նաև այլ մարզեր։ Տուլայի նահանգապետը հայտնել է ԱԹՍ-ների հարվածներից 1 զոհի, 1 վիրավորի մասին։ ԱԹՍ-ի ընկնելու պատճառով ևս մեկ մարդ զոհվել է Լիպեցկի մարզում, 1-ը՝ վիրավորվել։ Ըստ Telegram-յան մոնիթորինգային ալիքների՝ պայթյուններ են լսվել նաև Տուլայում։

«Ռոսավիացիա»-ն հայտնել է Սանկտ Պետերբուրգի օդանավակայանում չվերթերի ժամանակավոր սահմանափակումների մասին։ Մոսկվայի «Ժուկովսկի» օդանավակայանում ևս գիշերը ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

Ռուսական հարվածներից էլ վաղ առավոտյան Խարկովում 1 մարդ է վիրավորվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նիկոլաևում ԱԹՍ-ների հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել։ Իսկ հուլիսի 10-ի ուշ երեկոյան Խարկովում 2 մարդ էր զոհվել, 5-ը՝ վիրավորվել ռուսական հարվածներից։ Լույս հուլիսի 10-ի գիշերը Կիևին հասցված հարվածների հետևանքով վիրավորների թիվը հասել է 26-ի։ Ավելի վաղ հաղորդվել էր նաև 2 զոհի մասին։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա