2025-ի հունիսը Ուկրաինայում դարձել է քաղաքացիական անձանց համար ամենամահաբեր ամիսը պատերազմի սկսվելուց ի վեր. ՄԱԿ

2 րոպեի ընթերցում

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով 2025 թվականի հունիսին Ուկրաինայում հաստատվել է 232 քաղաքացիական անձի մահվան և 1343-ի վիրավորման դեպք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելությանը։

Ըստ ՄԱԿ-ի՝ սա ամենաբարձր ամսական ցուցանիշն է Ուկրաինայում սկսված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում՝ 2022 թվականի ապրիլից ի վեր։

Առաքելությունը շեշտում է, որ այս տվյալները չեն ներառում ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքները, քանի որ այդ շրջաններում ՄԱԿ-ի ներկայացուցիչները մուտք չեն ունեցել։ Այս հանգամանքը նշանակում է, որ իրական զոհերի թիվը կարող է լինել զգալիորեն ավելի բարձր։

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ քաղաքացիական զոհերի աճի հիմնական պատճառը ռուսական կողմի հրթիռային և դրոնային հարձակումների ինտենսիվության ավելացումն է, որոնք թիրախավորել են ոչ միայն առաջնագծի գոտիները, այլև բնակելի տարածքներ և քաղաքացիական ենթակառուցվածքներ երկրի խորքում։

ՄԱԿ-ի առաքելության ղեկավար Դանիել Բելը հայտնել է, որ հեռահար հրթիռներով և դրոններով հարվածների ավելացումը շփման գծից հեռու քաղաքացիական բնակչության շրջանում պատճառել է ավելի շատ մահեր և ավերածություններ։

Ռուսաստանը, իր հերթին, հերքում է խաղաղ բնակչության դիտավորյալ թիրախավորումը՝ պնդելով, թե հարվածները հասցվում են բացառապես ռազմական օբյեկտներին։

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ Ուկրաինայում լայնածավալ պատերազմի սկզբից՝ 2022 թվականից մինչ այժմ, զոհվել է ավելի քան 13,500 քաղաքացիական անձ, սակայն առաքելությունը ընդգծում է, որ իրական թվերն ամենայն հավանականությամբ զգալիորեն ավելի բարձր են։

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա