Քաղաքականություն

ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են տնտեսական համագործակցության և ներդրումային հարցերը

1 րոպեի ընթերցում

ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են տնտեսական համագործակցության և ներդրումային հարցերը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Աբու Դաբիում ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդուլլահ բին Զայեդի հետ քննարկել է տնտեսական համագործակցության զարգացման և ներդրումային հնարավորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Միրզոյանը գրել է «X» սոցիալական ցանցի իր միկրոբլոգում։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին Աբու Դաբիում ուղեկցելիս մի քանի առանցքային թեմաների շուրջ լավ զրույց ունեցա իմ գործընկեր Աբդուլլահ բին Զայեդի հետ: Մասնավորապես, քննարկեցինք տնտեսական համագործակցությունը և ներդրումները բարելավելու ուղիները։

Տարածաշրջանային խաղաղությունը և փոխկապակցվածությունը կարող են ստեղծել ավելի բարենպաստ միջավայր»,- գրել է Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում