Գորիս քաղաքում ՔՈԱՖ սմարթ կենտրոն կկառուցվի

2 րոպեի ընթերցում

Սյունիքի մարզի Գորիս քաղաքում նախատեսվում է կառուցել ՔՈԱՖ սմարթ կենտրոն և COAF Smart Farm գյուղատնտեսական համալիրներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 10-ին կայացած ՀՀ կառավարության նիստում հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ ներկայացնելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները նվիրաբերությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

«Նախագծով նախատեսվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող 57․7 հեկտար ընդհանուր 7 միավոր մակերեսով հողամասերն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին։ Այդտեղ նախատեսվում է կառուցել սմարթ կենտրոն նաև՝ COAF Smart Farm գյուղատնտեսական համալիրներ»,-շեշտեց նա։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն, անդրադառնալով նախագծին, նշեց, որ խոսքը Սյունիքի մարզում ոչ ֆորմալ կրթության շատ կարևոր հնարավորության ստեղծման մասին է։ Նախարարի խոսքով՝ նախագիծը սկսել են մի քանի տարի առաջ. գործընկերների հետ մի քանի անգամ այցելել են Սյունիքի մարզ՝ տեղանքը որոշելու և ինքն ուրախ է, որ արդեն այն փուլում են, երբ հողի հատկացումն է իրականացվում։  

«Երեք տարեկանից սկսած մի քանի հազար երեխայի տրվելու են տեխնոլոգիական հմտությունների, արվեստի, ստեղծագործական ունակությունների զարգացման հնարավորություններ։ Հատկապես 18 տարեկանից բարձր մասնակիցների համար ստեղծվելու են մասնագիտական ուսուցման նախադրյալներ։ Կարծում եմ՝ ստեղծվող համալիրը լինելու է շատ լավ հավելում նախադպրոցական տարիքից սկսած մինչև մասնագիտական ուսուցում՝ ընդլայնելու Գորիսի երիտասարդների և երեխաների սովորելու հնարավորությունները»,-շեշտեց Ժաննա Անդրեասյանը։

Հայերեն English Español Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին