Եվրոպա

ԵՄ-ն ակտիվացրել է «Կոպեռնիկոս» համակարգը՝ Սիրիայում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն ակտիվացրել է «Կոպեռնիկոս» համակարգը՝ Սիրիայում հրդեհաշիջման աշխատանքներին աջակցելու համար

Եվրոպական միությունը հայտարարել է Լաթաքիայի հյուսիսային շրջաններում մոլեգնող հրդեհների դեմ պայքարի ջանքերին աջակցելու համար «Կոպեռնիկոս» համակարգի ակտիվացման մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է սիրիական SANA գործակալությունը։

«Սիրիայում մոլեգնող անտառային հրդեհների պատճառով հազարավոր մարդիկ տեղահանվել են, խաթարվել են կենսականորեն կարևոր ծառայությունները և զգալի վնաս է հասցվել գյուղական համայնքներին՝ բարդ մարդասիրական իրավիճակի պայմաններում», - նշել է հավասարության, պատրաստվածության և ճգնաժամերի կառավարման հարցերով եվրահանձնակատար Հաջա Լաբիբը X-ի միկրոբլոգում։

Նա հավելել է, որ ԵՄ-ն ակտիվացրել է «Կոպեռնիկոս» համակարգը՝ արբանյակային պատկերներով տեղական արձագանքման ջանքերին աջակցելու համար։

Սիրիայի քաղաքացիական պաշտպանության ափամերձ ծառայությունից հայտել են, որ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող թիմերը զգալի առաջընթաց են գրանցում Լաթաքիայի հյուսիսային շրջաններում յոթ օր մոլեգնող հրդեհների դեմ պայքարում՝ նվազեցնելով այրվող տարածքների թիվը։

Դամասկոսում ԵՄ գործերի ժամանակավոր հավատարմատար Միխայիլ Ունմախտը հուլիսի 8-ին ընդգծել է ԵՄ պատրաստակամությունը՝ օգնություն ցուցաբերելու և աջակցելու Սիրիայի ափամերձ շրջաններում հրդեհաշիջման աշխատանքներին։

Ավելի վաղ Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարար Ռաիդ աս-Սալեհը հայտարարել էր, որ դիմել են Եվրամիությանը՝ խնդրելով աջակցել Լաթաքիայի գյուղական վայրերում հրդեհների մարման գործում: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում